-Shadow-Here--Shadow-Here- Բաբկեն Պիպոյան. Ամեն մետր ասֆալտի կողքի սելֆին չհիշել չեմ կարող – ԱՄԲԻՈՆ NEWS

Բաբկեն Պիպոյան. Ամեն մետր ասֆալտի կողքի սելֆին չհիշել չեմ կարող

Սպառողների իրավունքների պաշտպան, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը գրում է.

«11 զոհ դժբախտ պատահարի արդյունքում:

Ասելու բան չկա, բայց ամեն մետր ասֆալտի կողքի սելֆին չհիշել չեմ կարող:

Շաբաթից ավելի է Նժդեհի փողոցի վրա (Սևանի փողոցից դեպի «Կինոհայրենիք») մեծ փոս է, կարճ ժամանակ առաջ էլ շաբաթից ավելի դիմացի մայթին էր՝ լրիվ «նոր», «հիմնանորոգված» փողոցում: Հուսամ այս համակարգային փնթի մոտեցումը դժբախտ պատահարի առիթ չի դառնա:

Հ.Գ. Ամեն մետրի գծանշում անելուց հետո պաթոսախեղդ էին անում, որ այսուհետ միայն այսպես է լինելու, որովհետև շատ կարևոր է: Այո՝ կարևոր է ու ՉԻ արվում»։

Share This