Արցախի լեռնային գոտիներում մառախուղ է, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն

Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները բաց են: Լեռնային գոտիներում տեղ-տեղ մառախուղ է, որը նվազեցնում է հորիզոնական տեսանելիությունը: Արցախը Հայաստանին կապող Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն։

ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է Ճանապարհատրանսպորտային պատահարներն ու դժբախտ ելքով դեպքերը բացառելու նպատակով՝ խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները և մեքենաների անվադողերը փոխարինել ձմեռայինով:

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )