-Shadow-Here--Shadow-Here- Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը՝ 80 000-ից ավելին, որպես բնակության վայր են ընտրել ՀՀ մարզերը․ Տիգրան Խաչատրյան – ԱՄԲԻՈՆ NEWS

Արցախից բռնի տեղահանվածների մեծ մասը՝ 80 000-ից ավելին, որպես բնակության վայր են ընտրել ՀՀ մարզերը․ Տիգրան Խաչատրյան

Հայաստանի մարզերում այս պահին հաշվառված է Արցախից բռնի տեղահանված 80,5 000  մարդ, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Հաշվառման այս ցուցանիշից Խաչատրյանը եզրահանգեց, որ բռնի տեղահանվածների զգալի մասը որպես իրենց բնակության վայր ընտրել է Հայաստանի մարզերը։

«Սա նշանակում է, որ տեղահանվածների զգալի մասը, որպես իրենց բնակության վայր, թեկուզ ժամանակավորապես, ընտրել են ՀՀ մարզերը»,- ասաց նա։

Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ այժմ մարզպետարանները, համապատասխան կառույցները օգնում են բռնի տեղահանվածներին՝ բնակության համար ընտրել «հնարավոր լավագույն  պայմանները, որոնք կարող են մարզերում լինել այդ նպատակով»։

 

Share This