Արտաշատի սպորտդպրոցի դահլիճում եղել է 104 մարդ, հիմա մնացել է մեկ ընտանիք. Սանոսյան

Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված 80 հազար անձ տեղավորվել է ՀՀ մարզերում։  Նրանցից միայն 1600-ն է հարմարեցված շինություններում, այսինքն հյուրանոցում չէ, տանը չէ, որևէ բնակարանում չէ, այլ հարմարեցված վայրերում են։ Լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Միակ տեղը, որտեղ համատարած բնակեցված են եղել, Արտաշատի սպորտդպրոցի դահլիճն է, որտեղ 104 մարդ է եղել։ Բոլորը տեղաբաշխվել են, այնտեղ մնացել է մեկ ընտանիք, որն այլ տեղ է տեղափոխվելու, խնդրել է ևս երկու օր մնալ», – ասաց Սանոսյանը։

Share This