Արտաշատի կամրջի մոտ Toyota-ն գլխիվայր հայտնվել է ջրատարում. կա վիրավոր
Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:30-ի սահմաններում Շիրակի մարզում հաշվառված 27-ամյա Հայկ Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ Մ2 մայրուղում՝ Արտաշատի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրատարում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
