Արսեն Ամյանը կալանավորվեց․ կասկածվում է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի գույքերի հետ կապված չարաշահման մեջ
Մամուլից քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետ Արսեն Ամյանը։
Նշվում է, որ ձերբակալումը կապ ունի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին պատկանող գույքերից մեկով թույլ տված պաշտոնեական չարաշահման հետ։
Ambion.news-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության նախկին պետը:
