
Պատերազմից հետո 1 տարի անց, երբ Նիկոլ Փաշինյանը կրած պարտության համար մեղավորներ էր ման գալիս, մարդիկ եղան, որ արագ կողմնորոշվեցին եւ սեփական դիմումի համաձայն՝իրենց ապահովագրեցին հետագա պատասխանատվությունից։ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը 2020թ.-ի նոյեմբերի 20-ին հրաժարական տվեց.նրան փոխարինեց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը, որը 1999թ-2000 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար: Վաղարշակ Հարությունյանի պաշտոնավարումն էլ երկար չտևեց՝հուլիսի 15-ին ներկայացրեց հրաժարական։Թեև նրա հրաժարականի շուրջ տարբեր էին վարկածները, բայց փաստացի իր նախարար եղած ժամանակահատվածում՝թշնամին ներխուժեց ՀՀ իբքնիշխան տարածք, սահմանին կրակում էին։ Հուլիսի 15-ից՝ՊՆ նախարար նշսնակվեց Արշակ Կարապետյանը, ով առաջին իսկ օրից աչքի ընկավ իր համարձակ և անատամ հայտարարությսմբ։ Մի առիթով Կարապետյանը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։Այդպես համարժեք պատասխան առ այսօր չի տրվել թշնամու ոտնձգություններին։ Համարձակ նախարարն այսօր հրաժարական տվեց, ՊՆ նոր նախարարը Նիկոլ Փաշինյանի հավատարիմ գաղափարակից Սուրեն Պապիկյանն է, ով պատմության ուսուցիչ էր, իսկ հեղափոխությունից հետո կարիերայում պրոհրեսիա է նկատվում։36 տարեկանում հասցրել է զբաղեցնել բազմաթիվ ղեկավար և պատասխանատու պաշտոններ։