Արմեն Սարգսյանը ստացել է Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի նշանակման առաջարկները
ՀՀ նախագահի աշխատակազմը մարտի 19-ին ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է առաջարկություն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակել Էդուարդ Մարտիրոսյանին, իսկ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում՝ Արման Սարգսյանին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։ Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հեռուստահարցազրույցում, հայտարարել էր, որ Արման Սարգսյանն ու Էդուարդ Մարտիրոսյանը, ովքեր համապատասխանաբար Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էին, կնշանակվեն որպես Ոստիկանապետ եւ ԱԱԾ տնօրեն։
