Արմեն Սարգսյանը ` Բրիտանիայի իր տան թաղամասի թռուցիկով բլեֆ է անում

Բաբկեն Հարությունյանն իր ֆեսբուքյան էջում գրե: Արմենպրեսսը այսօր հրապարակել է մի նյութ, որը պատմում է, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրավիրված ու «Մտքերի հայկական գագաթաժողով» կոչվող կոնֆերանսը, որը այդպես էլ աննկատ մնաց հայկական իրականության մեջ, իբր շարունակում է հետաքրքրել ինչ որ միջազգային լրատվականների։ Այս տրամաբանությամբ Արմենպրեսսը թարգմանաբար ներկայացնում է ինչ որ Kensignton Chelsea & Westminster Today պարբերականի մի հոդված։ Ուրեմն սա նույնն է, եթե էս հոդվածը հրապարակվեր, ասենք, «Ապարանի լուրեր» օրաթերթում ու մեկի մտքին փչեր, թե դա կարեւոր է։ Դեռ Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը Հետք պարբերականը ծավալուն նյութ էր հրապարակել նորընծա նախագահի կապիտալի ու կարողությունների մասին, որտեղ նշված էր նաեւ նրա Լոնդոնի հասցեն։ էս բրիտանական թերթը, որտեղ Մտքերի գագաթաժողով ու Արմեն Սարգսյան են գովերգում, հենց վերջինիս բրիտանական տան թաղամասի թռուցիկն է, որում հրապարակվում են ծննդյան ու այլ տոների մասին երկտողներ, ու թաղամասի կյանքի վերաբերյալ այլ լուրեր։ Եվ դա Հայաստանի նախագահը փորձում է դա թանկ վաճառել իր սեփական ժողովրդին։
