-Shadow-Here--Shadow-Here- Արմավիրի մարզը նոր դատախազ ունի – ԱՄԲԻՈՆ NEWS

Արմավիրի մարզը նոր դատախազ ունի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեկտեմբերի 16-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ, հայտնում է գերատեսչության Հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես՝

• Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սարգիս Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

• Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վահան Սարգսյանը փոխադրվել և նշանակվել է Արմավիրի մարզի դատախազ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )