Արձագանք Ստեփանակերտից՝ հնգակողմ հանդիպմանը
Հունիսի 1-ին Քիշնևում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպմանն արձագանքել են Ստեփանակերտից: Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում, խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ այն նախորդ հանդիպումների տրամաբանական շարունակությունն էր՝ քննարկվող օրակարգի անփոփոխ բովանդակությամբ: Այդ բովանդակության մեջ Վահրամ Բալայանը վտանգներ է տեսնում, որոնք, հարկ եղած ուշադրությանը չարժանանալու պարագայում, կարող են ճակատագրական դառնալ ոչ միայն Արցախի, այլեւ տարածաշրջանում հայկական պետականության վրա ընդհանրապես:
Մանրամասն՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում
