Անվճար ասեղնագործության դասընթացներ` սիրիահայ վարպետների մասնակցությամբ

«Roots & Next» հիմնադրամը բարեգործական հիմունքներով, անվճար կազմակերպում է երկամսյա ասեղնագործության ինտենսիվ դասընթացներ` սիրիահայ հմուտ վարպետների մասնակցությամբ։

«Մեր արհեստավարժ մասնագետները կուսուցանեն Արևմտյան Հայաստանի` մասնավորապես Այնթապի, Մարաշի, Ուրֆայի, Սվազի, Վանի ասեղնագործություն, ինչպես նաև ռոկոկո և ժապավենագործություն։

Կարևոր է նաև նշել, որ մասնակիցների հայտերը դիտարկելիս նախապատվությունը տրվելու է սոցիալապես խոցելի խմբերի անդամներին՝ ելնելով նախագծի մարդասիրական ու բարեգործական բնույթից»,- նշում են հիմնադրամից։

Դասընթացների ընդհանուր տևողությունը հունիսի 15-ից ֊ օգոստոսի 15-ը, շաբաթական 2 դաս, իսկ ընդհանուր՝ 16 դաս (1.5 ֊ 2 ժամ տևողությամբ)

Մասնակցության համար անհրաժեշտ է ընդամենը լրացնել հետևյալ հայտը մինչև հունիսի 10-ը ներառյալ: Իսկ դպրոցը հաջողությամբ ավարտելու կապացությամբ մասնակիցներին տրամադրվելու են հավաստագրեր:

Share This