Արդյոք Մոսկվայում ադրբեջանական դեսպանին հետ են կանչում

Ռուսական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի ադրբեջանական դեսպանատանն անցկացվել են ֆինանսական բնույթի ստուգումներ։ Բացահայտվել են որոշակի խնդիրներ, որոնցով պայմանավորված, հնարավոր է, որ առաջիկայում Ռուսաստանում ադրբեջանական դեսպան Փոլադ Բյուլբյուլօղին հետ կանչվի։ Ուշագրավ է այն, որ այս հրապարակումը բավական լայն քննարկումների առիթ է տվել ադրբեջանական սոցցանցային սեգմենտում եւ չնայած Ռուսաստանում ադրբեջանական դեսպանատունը պաշտոնապես հանդես է եկել հերքմամբ, սակայն այն, որ նման հրապարակում է սպրդել մամուլ, արդեն իսկ որոշակի ազդակ է պարունակում իր մեջ, որ հնարավոր է Բաքուն Մոսկվայում իր դեսպանին փոխելու գործընթաց սկսի։

Share This