-Shadow-Here--Shadow-Here- ԱՐԴՅՈ՞Ք ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ – ԱՄԲԻՈՆ NEWS

ԱՐԴՅՈ՞Ք ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Չինաստանում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում։ «Թվիթերում» շրջանառվում են խոսակցություններ, որ Չինաստանում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել եւ Սի Ծինփինը վաղաժամ հրաժարական է տալիս։ Այս գրառումները բավականին շատ են ու տարբեր ԶԼՄ-ներից նաեւ։ Պեկինում զանգվածաբար զորքեր են տեղափոխվում։

Նրանց տեղափոխող ավտոշարասյան երկարությունը կազմում է 80 կմ։ Չինաստանում ավելի քան 6 հազար ներքին եւ միջազգային չվերթներ են չեղարկվել։ Արագընթաց գնացքների տոմսերի վաճառքը դադարեցվել է։ Կան խոսակցություններ, որ Սի Ծինփինը ձերբակալվել է։ Դեռ գիշերն էին հրապարակումներ հայտնվել, որ Սին Ծինփինին հեռացրել են իշխանությունից։ Այս խոսակցությունների համար հատկապես պարարտ հող է այն, որ արդեն մեկ շաբաթ նա հասարակության մեջ եւ կարեւոր խորհրդակցություններում չի երեւում։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )