Արդեն 36 տարի է` Գյումրիում կյանքը բաժանվում է երկու մասի
Արդեն 36 տարի է` Գյումրիում կյանքը բաժանվում է երկու մասի` երկրաշարժից առաջ և հետո: Գյումրին և Լենինականը կարծես տարբեր քաղաքներ են: Ու թեև 1988թ-ի ավերիչ երկրաշարժի հուշերը մշտարթուն են․․․․ , անգամ տաք ձմռանից ենք վախենում, որովհետև այդ օրը օդի ջերմաստիճանը հասավ +16 աստիճանի, ու հողը ցնցվեց, 36 տարի անց Գյումրիս ապրում է։ Սուրբ Ամենափրկիչը վկա․․․, վերաօծումը վկա․․․․, առանց Սուրբ Ամենափրկչի Գյումրին կմնար խոնարհված․․․
Մենք՝ հայերս պարադոքսային ազգ ենք․ կարողանում ենք հարմարվել ցանկացած պայմանների և հանգամանքների ու առաջ շարժվել։ Երկրաշարժից հետո բոլորը հասկացան, որ չի կարելի մտածել միայն սեփական անձի, բարեկեցության մասին։ Հերթական անգամ հասկացանք, որ կարող ենք համախմբվել։ Հազարամյակներ տևող պատմության ընթացքում սովորել ենք հաղթահարել տարբեր դժվարություններ, աղետներ, և չնայած այդ ամենն ընդմիշտ մնում է գենետիկ հիշողության մեջ, մենք գոյատևում ենք ու գոյատևելու ենք․․․․

