Ավստրալիայում ուղղաթիռից տոննաներով գազար են նետել՝ կենդանիներին կերակրելու համար
Ավստրալիայում քաղցած կենդանիներին ուղղաթիռներով ուտելիք են հասցրել հատուկ արշավի շրջանակներում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի շրջակա միջավայրի նախարարը, գրում է gazeta.ru-ն:
Ակցիան կազմակերպել է ավստրալական ազգային պարկերի և վայրի բնության ազգային ծառայությունը: Ուղղաթիռից հազարավոր կգ գազար և քաղցր կարտոֆիլ են նետել կենդանիներին, որոնք բնակվում են անտառային հրդեհներից տուժած դժվարհասանելի վայրերում:Նշվում է, որ հիմնականում գազար և քաղցր կարտոֆիլ են հատկացրել կենդանիներին:
Ավստրալացի նախարարը նաև լուսանկարներ է հրապարակել՝ ցույց տալով, թե ինչպես է կենգուրուն ուտում ուղղաթիռից նետված գազարները: «Մեկ երջանիկ հաճախորդ»,- լուսանկարը մակագրել է նա:
Մասնագետների տվյալներով՝ Նոր Հարավային Ուելս նահանգում անտառային հրդեհների հետևանքով ավելի քան 800 մլն կենդանի է սատկել:
