Ավստրալիայում անտառային հրդեհները տարածվել են ավելի քան 500 հազար հա տարածքի վրա

Ավստրալիայում Նոր Հարավային Ուելս նահանգի հարավում հրդեհի երկու օջախները միավորվել են՝ դառնալով խոշոր հրդեհ, որը ծածկում է ավելի քան 500 հազար հա անտառ: Այդ մասին հայտնում է Daily Mail- ը հունվարի 10-ին:
Նշվում է, որ կրակն արդեն անցել է Թալբինգո, Վոնդալգա, Կունամա և Բատլոու քաղաքները, որոնց բնակիչները տարհանվել էին նախօրեին: Անհապաղ տարհանման հանձնարարականներ են տրվել Նոր Հարավային Ուելսում և Վիկտորիա նահանգում բռնկված հրդեհին ամենամոտը գտնվող ինը տարածքներում:
Ըստ Նոր Հարավային Ուելսի նահանգային հակահրդեհային ծառայության՝ ուրբաթ ամբողջ օրը և շաբաթ՝ օրվա առաջին կեսին, կանխատեսվում է ծայրահեղ բարձր հրդեհավտանգ իրավիճակ, ուժեղ քամու պատճառով «կրակը կարող է շատ արագ տարածվել և փոխել տարածման ուղղությունը»:
«Ծայրաստիճան ծանր իրավիճակ է բարձր ջերմաստիճանի պատճառով: Մենք ուզում ենք, որ մարդիկ նախապես հեռանան բոլոր վտանգավոր տարածքներից և հաշվի առնեն, որ մի շարք մայրուղիներ փակ են», – ասել է ծառայության աշխատակից Շեյն Ֆիթցսիմոնսը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:
Ներկայումս Նոր Հարավային Ուելսում գրանցվել է 134 անտառային հրդեհ, որոնցից 54-ը մնում է չտեղայնացված: Տարածաշրջանում գործում է կրակ վառելու և անտառ այցելելու արգելք. հարավային ափի և Կանբերրայի տարածքում ճանապարհների մի մասը փակ է:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )