Ավստրալացին մետաղորսիչի օգնությամբ գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքարի բեկոր

Ավստրալիայի Մերիբորո քաղաքում 2015 թվականին հայտնաբերված քարը, ինչպես պարզվել է միայն հիմա, երկնաքար է։ Այս մասին հայտնում է Science Times-ը։

Նշվում է, որ այն հայտնաբերել է Դեյվիդ Հոլը՝ օգտագործելով մետաղորսիչ։ Տղամարդը ոսկի է փնտրել ու հանդիպել 17 կիլոգրամանոց քարի, որը նման չէր մյուսներին։

Հոլը որոշել էր, որ այն կարող է ոսկու կտորներ պարունակել, ուստի այն տարել է տուն: Նա սղոցել է ու փորեց քարը և նույնիսկ թթվային լուծույթ լցրել դրա վրա, բայց դա ոչ մի կերպ չի ազդել քարի ամբողջականության վրա։

Երկրաբանները, որոնք հետազոտել են խորհրդավոր քարը, այն հրաշք են անվանել: Երկնաքարն անվանվել է Մերիբորո՝ ի պատիվ այն քաղաքի, որտեղ այն հայտնաբերվել է։

Նախնական տվյալներով՝ այն ունի 4,6 միլիարդ տարվա պատմություն։ Քարից նմուշ է կտրվել գերկարծր ալմաստե սղոցի միջոցով: Ինչպես ասվում է Proceedings of the Royal Society of Victoria ամսագրում հրապարակված գիտական հոդվածում, այն պարունակում է երկաթի և նիկելի բարձր տոկոս, ինչը նրան դասում է H5 քոնդրիտների՝ ամենատարածված երկնաքարերի շարքին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )