-Shadow-Here--Shadow-Here- Ավետիք Իշխանյան․ Այդ չարաբաստիկ «եթե»-ները – ԱՄԲԻՈՆ NEWS

Ավետիք Իշխանյան․ Այդ չարաբաստիկ «եթե»-ները

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«ԱՅԴ ՉԱՐԱԲԱՍՏԻԿ «ԵԹԵ»-ՆԵՐԸ

Քննարկումներ, բավականին հաջող, նաև անհաջող կատակներ՝ հրաժարականների, հրաժարական տվածներին նոր նշանակումների, այդ թվում  նոր՝ խեղկատակների նշանակումների առիթներով։Առավել քան լուրջ քննարկումներ, հարցազրույցներ, հայտարարություններ՝  Հայաստանի այսօրվա և վաղվա սպասվելիք դառը ճակատագրի  մասին։ Բոլոր մտահոգ քննարկումներում հնչում է ԵԹԵ մեկ և ԵԹԵ երկու․․․մտքերը։Առաջին ԵԹԵ-ն, եթե բռնապետիկը մնա իշխանության։ Երկրորդ ԵԹԵ-ն՝ ինչ անել բռնապետիկին հեռացնելու և Արցախն ու Հայաստանը փրկելու համար։ Արդեն 3-րդ տարին է այդ  երկրորդ

ԵԹԵ-ն չի իրականանում։ Տպավորություն է ստեղծվում , որ բոլորս հանձնվել ենք և անցել «կառուցողական ընդդիմության»  ոճին՝ քննադատություններ՝ ծաղր և այլն։Այս ամենից էլ օգտվում և շարունակում է իր դավաճանական գործունեությունը վարչապետ-բռնապետիկը, այդ թվում՝ խեղկատակներին բարձր պաշտոնների նշանակելով։Այսինքն իրականանում է առաջին ԵԹԵ-ն։

Իմ տպավորությամբ, չնայած դաժան շրջափակմանը,այդ երկրորդ  ԵԹԵ-ն այսօր իրականացվում է Արցախ ամրոցում։ Այո՛, հույսս Արցախն է ու հերոս արցախցիները»։

Share This