-Shadow-Here--Shadow-Here- Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ լողավազանում լողալը – ԱՄԲԻՈՆ NEWS

Առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է դառնալ լողավազանում լողալը

Լողավազաններում հատուկ ականջախցանների գործածությունն ու ականջմաքրիչով խոնավությունից ազատվելու սովորությունը կարող է հանգեցնել ականջաբորբի՝ օտիտի զարգացման։ Այս մասին «Доктор Питер» պորտալի հետ զրույցում հայտնել է վարակաբան, թերապևտ Նիկոլայ Րյաբկովը։

Մասնագետի կարծիքով՝ լողավազանում լողալիս հատուկ ականջախցանների գործածության դեպքում բորբոքային գործընթացների հավանականությունը զգալի բարձրանում է։ Ախտահանող ռեագենտներով ջրով մաշկի գրգռման ֆոնին կարող է զարգանալ ականջաբորբ։ Բացի այդ, այս խնդրի զարգացման պատճառ կարող է հանդիսանալ նաև ջրի մեջ սուզվելը։

«Ջրի հետ շփումից հետո կարող է լսողական անցուղու մաշկաբորբ զարգանալ։ Եթե ջրի մեջ կան սնկային վարակի հարուցիչներ, ապա իմունային համակարգի թուլացման կամ լսողական անցողու հատվածում վերքի առկայության դեպքում հեշտությամբ կարող է օտոմիկոզ՝ սնկային ականջաբորբ, զարգանալ», – նախազգուշացրել է մասնագետը։

Մյուս խնդիրը, որը կարող է ի հայտ գալ լողավազան այցելելիս, աղիքային վարակն է։ Բանն այն է, որ գոլ ջուրը, որում  մարդիկ հաճախ են լողում՝ թողնելով իրենց մաշկի մասնիկները, հիանալի սննդարար միջավայր է տարատեսակ հիվանդությունների վտանգավոր հարուցիչների բազմացման համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )