Առնոլդ Շվարցենեգերի որդին նշանադրվել է
Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Պատրիկը, ութ տարի հարաբերություններից հետո հայտարարել է իր ընկերուհի Էբբի Չեմպիոնի հետ նշանադրության մասին։ Զույգը ուրախալի լուրով կիսվել է Instagram-ում՝ հրապարակելով համատեղ լուսանկարների շարք՝ արված լողափին, որտեղ Շվարցենեգեր կրտսերն ամուսնության առաջարկություն է արել։
Լուսանկարներից մեկում նրանք պատկերված են «Շնորհավորում ենք» մակագրությամբ տորթով։
