-Shadow-Here--Shadow-Here- Առեղծվածային դեպք․ բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած տղայի կյանքի համար – ԱՄԲԻՈՆ NEWS

Առեղծվածային դեպք․ բժիշկները պայքարում են հրազենային վնասվածք ստացած տղայի կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Քաղաքացին նշված կենտրոն է տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել է հրազենային վնասվածք:

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ է պայքարում են նրա կյանքի համար:

Վիրավորը մոտ 25 տարեկան տղա է և հրազենային վնասվածքը ստացել է Ծիլքարի վարչական տարածքում:

Մանրամասները՝ քիչ ուշ։

Share This