ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է. ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Ղազախստանում կայունացման մասին։ Ղազախստանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործողությունը, իրավիճակը երկրում կայունացել է։ Այս մասին հունվարի 13-ին Ալմաթիում խաղաղապահ առաքելության ավարտի արարողության ժամանակ ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։Նա զրուցել է գործողության մասնակիցների հետ և հայտարարել առաքելության փուլային ավարտի մասին, որն իրականացվել է Ղազախստանի իշխանությունների խնդրանքով։
«Այսօր ՀԱՊԿ խաղաղապահների, Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի և իրավապահ մարմինների կոլեկտիվ համակարգված գործողությունների շնորհիվ երկրում իրավիճակը կայունացել է»,- գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։
