-Shadow-Here--Shadow-Here- Առաջին բուժօգնություն վերջույթների ցրտահարության դեպքում․ ինչ է հարկավոր անել բարդություններից խուսափելու համար – ԱՄԲԻՈՆ NEWS

Առաջին բուժօգնություն վերջույթների ցրտահարության դեպքում․ ինչ է հարկավոր անել բարդություններից խուսափելու համար

Վերջույթների, ականջների կամ քթի ցրտահարության դեպքում վնասված հատվածը հարկավոր է սկզբում պահել սառը ջրի մեջ և ջերմացնել աստիճանաբար։ Այս մասին News.ru պորտալի հետ զրույցում ասել է թերապևտ Իննա Բոբիկինան։

Մասնագետի խոսքով՝ լուրջ ցրտահարության մասին կարող է վկայել վերջույթների թմրածությունն ու ցավը, իսկ այդ հատվածներում մաշկի կարմրությունն արդեն չափազանց լուրջ ախտանշան է։ Նման դեպքերում ցրտահարված վերջույթը հարկավոր կլինի ջերմացնել բավական երկար։

«Հարկավոր է աստիճանաբար ջերմացնել։ Կարելի է լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով, որից հետո մի քանի տասնյակ րոպեների ընթացքում աստիճանաբար բարձրացնել ջերմաստիճանը մեկական աստիճանով։ Եթե վերջույթը մուգ երանգ է ստացել կամ սևացել է, ապա հարկավոր է անպայման դիմել բժշկին հյուսվածքների մեռուկից խուսափելու համար», – նշել է մասնագետը։

Share This