-Shadow-Here--Shadow-Here- Առաջին անգամ պտուղը մոր արգանդում վարակվել է կորոնավիրուսով․ գիտական բացահայտում – ԱՄԲԻՈՆ NEWS

Առաջին անգամ պտուղը մոր արգանդում վարակվել է կորոնավիրուսով․ գիտական բացահայտում

Ամերիկյան Մայամիի համալսարանի գիտնականներն առաջին անգամ արձանագրել են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված հղի կնոջ մոտ պտուղը վարակվել է մորից՝ առաջացնելով պտղի մոտ գլխուղեղի վնասված։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Մինչ այս, գիտնականները ենթադրում էին իհարկե, որ դեռ մայրական արգանդում գտնվող պտուղը կարող է վարակվել մորից, սակայն հաստատում այս ենթադրության դեռ չունեին։ Փոխանցումը տեղի է ունեցել պլասենցայի միջոցով։ Հիշեցնենք, որ պլասենցան բացառապես հղիության ընթացքում կնոջ մոտ զարգացող օրգան է, որը կցված է արգանդին, եւ որի միջոցով իրականացվում է մոր եւ պտղի կենսական կապը։ Այն իրենից ներկայացնում է մածուցիկ զանգված։ Նման վարակակիր երկու երեխա արդեն լույս աշխարհ է եկել։ Նրանց մոտ առկա է եղել ուժեղ դող։ Բժիշկները նմուշառում են իրականացրել եւ պարզել, որ նորածինները վարակված են։ Սակայն նաեւ արձանագրվել է, որ երկուսի մոտ էլ կորոնավիրուսի դեմ հակամարմինների բարձր տոկոս կա արյան մեջ։ Նորածիններից մեկը տասներեք ամսականում մահացել է, իսկ մյուսը ողջ է եւ շարունակում է գտնվել հսկողության ներքո։

Share This