Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են անձրև և ամպրոպ
Երևան քաղաքում՝
Մայիսի 12-16-ն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Մայիսի 12-16-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է
կարկուտ:
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 12-13-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։
