Առաջիկա օրերին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 28-ին կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Երևանում մայիսի 28-ի կեսօրից հետո, 29-30-ին գիշերը և կեսօրից հետո, հունիսի 2-ին երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ին, հունիսի 2-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
