-Shadow-Here--Shadow-Here- Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան – ԱՄԲԻՈՆ NEWS

Առաջիկայում ՌԴ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպման հնարավորություն կա. Միրզոյան

ՀՀ աարտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվա ատարած այցն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը գնահատում է կառուցողական և անկեղծ։

«Անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև, ընդլայնված կազմերով պատվիրակությունների հանդիպման, բանակցությունների ընթացքում։ Իսկապես, կառուցողական քննարկում տեղի ունեցավ, անդրադարձել ենք երկկողմ մշտական օրակարգի տարբեր հարցերին, բնականաբար տարածաշրջանային հարցերին։ Մեր կողմից ներկայացրել ենք վերջին զարգացումները։ Անշուշտ, ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա»,- ասաց Միրզոյանը։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում գործողություններին՝ նա նշեց, որ ակնկալում են կոնկրետ գործողություններ միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ: Միրզոյանն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ անելիքներ ունեն ՌԴ-ն ու Ադրբեջանը. «Ադրբեջանը պետք է ապահովի, Ռուսաստանը պետք է վերահսկի, ինչպես գրված է նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»։

Նա հայտնեց, որ  Մոսկվայում քննարկվել է նաև Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին հարցը. «Բանակցություններն այս պահին ընթանում են հեռավար, փոխանակում ենք մեր առաջարկները խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց, ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները: Նման հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»,։

Share This