ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՍԿՍՎԵԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ․ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ
Միացյալ Նահանգների զինված ուժերի նախկին զինվորական, նախկին հետախույզ Սքոթ Ռիտերը լրագրող Էնդրյու Նապոլիտանոյի հետ զրույցում հայտարարել է, որ եթե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշի զորք ուղարկել Ուկրաինա, ապա արդեն մի քանի օրից կարող է աշխարհում սկսվել միջուկային պատերազմ։ Ռիտերին զարմացրել է Ֆրանսիայի նախագահի հայտարարություններն առ այն, որ հնարավոր է զորք ուղարկի Ուկրաինա։ Ամերիկացի նախկին հետախույզը նշել է, որ չի կարող պատկերացնել, որ ֆրանսիացի զինվորականները կարող են մի օր արթնանալ ու տեսնել ոչնչացված Փարիզը։ Ռիտերը ասել է, որ այն դեպքում երբ սկսվի միջուկային պատերազմ, նրանք պարզապես չեն արթնանա։
