«Աչքդ թարթում ես, ապրանքիդ տերը չես»․ Լևոն Քոչարյանն իր բաճկոնի մասին (լուսանկարներ)

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյան իր կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի մասնակցությամբ սթորի է հրապարակել։

Հրապարակված նկարում երեւում է, որ Սիրուշոն վերելակի մեջ է, իսկ հագին՝ ամուսնու բաճկոնը։

«Աչքդ թարթում ես, ապրանքիդ տերը չես»,- նկարի սթորիին կից գրել է պատգամավորը։

Սիրուշոյի հրապարակած տեսանյութում երևում է, որ բաճկոնում է ամուսնու պատգամավորական վկայականը։