-Shadow-Here--Shadow-Here- Աշխարհը պետք է պատրաստվի ծայրահեղ շոգին. օդերևութաբաններ – ԱՄԲԻՈՆ NEWS

Աշխարհը պետք է պատրաստվի ծայրահեղ շոգին. օդերևութաբաններ

Օդերեւութաբանները զգուշացնում են, որ ողջ աշխարհը պետք է պատրաստվի ծայրահեղ շոգին:

Այս մասին ասվում է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) մամուլի հաղորդագրությունում։

«Գիշերվա ընթացքում սպասվում է նվազագույն ջերմաստիճանի նոր առավելագույն ցուցանիշներ: Սա մտահոգիչ է, քանի որ գիշերը կրկնվող բարձր ջերմաստիճանը հատկապես վտանգավոր է մարդու առողջության համար, քանի որ մարմինը չի կարող վերականգնվել շոգ օրերից հետո:

Ուստի, ըստ WMO-ի, առողջության ամենամեծ վտանգը ոչ թե ցերեկային շոգն է, այլ գիշերային ջերմաստիճանը, հատկապես խոցելի բնակչության համար:

WMO-ի ծայրահեղ շոգի գծով ավագ խորհրդական Ջոն Նաիրն ասել է, որ աշխարհը պետք է պատրաստվի և հարմարվի երկարատեւ ծայրահեղ ջերմաստիճաններին: Նա նշել է, որ շատ քաղաքները, տները և աշխատավայրերն պատրաստ չեն դրան։

Share This