-Shadow-Here--Shadow-Here- Աշխատող Ծնողների Աշխատաժամանակի Կրճատում՝ Նոր Օրինագծով – ԱՄԲԻՈՆ NEWS

Աշխատող Ծնողների Աշխատաժամանակի Կրճատում՝ Նոր Օրինագծով

Օրինագծով նախատեսվում է հետևյալը. «Եթե աշխատանքային օրվա ավարտը սահմանված է 18.00-ն, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողի պահանջով, մինչև երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն: Եթե սահմանված է աշխատանքային օրվա ավարտի  այլ ժամ, ապա նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա խնամող աշխատողին կարող է տրամադրվել 1 ժամ ժամանակ՝ 17.00-18.00-ը, որը չի ներառվում սահմանված աշխատաժամանակում»:Նշենք, որ նախագծի հանրային քննարկման ժամկետը ավարտվել է:

Հիշեցնենք, որ 2017 թվականին, երբ  դեռ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Երևանի ավանագու անդամ էր, Լենա Նազարյանի հետ նման օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել, սակայն նախկին կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել դրան:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )