-Shadow-Here--Shadow-Here- Աշխաբադում ՌԴ ու Ադրբեջանի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը – ԱՄԲԻՈՆ NEWS

Աշխաբադում ՌԴ ու Ադրբեջանի նախագահները քննարկել են ԼՂ հիմնախնդիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգային հարցեր:

Քննարկման օրակարգում ընդգրկված են եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ առնչվող հարցերը:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ նախապատրաստվում են ՌԴ վարչապետի և Պետդումայի նախագահի այցերը Ադրբեջան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )