Անվճար հոգեկան առողջության ծառայություններ՝ տուժածներին և նրանց ընտանիքներին․ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանության ամբիոնի մասնագիտական համակազմը հայտարարություն է տարածել,որում ասվում է․

«Անկեղծ ցավակցություններ եւ աջակցության խոսքեր ենք հայտնում  Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ, շուտափույթ ապաքինում ենք մաղթում տուժածներին։

Միաժամանակ, պատրաստակամություն ենք հայտնում անվճար հոգեկան առողջության ծառայություններ մատուցել տուժածներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև վթարի վերացմանը մասնակից փրկարարներին, բուժաշխատողներին և այլ ծառայողներին։
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Հեռ․ 060-623-601
էլ․հասցե`
naira.hakobyan@isec.am»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )