Աննա Հակոբյանը պետք է հիշի, որ երկիր է ներկայացնում ու հայ կնոջ հավաքական կերպար

Համացանցը քանի օր է «վայելում է» Աննա Հակոբյան-Գարեգին Բ․ լուսանկարը։ Քննարկման թեման իհարկե, թռիչքի բիզնես դաս կամ էկոնոմ դաս լինելն է, սակայն նաեւ կարելի է խոսել Հանրապետության առաջին տիկնոջ դրես կոդից։ Առհասարակ, գոնե հայ կնոջ կերպարի եւ ՀՀ առաջին տիկնոջ կարգավիճակից բխում է առավելագույն զսպվածություն հագուկապի մեջ, եւ դասականություն, ընդհուպ մինչեւ բրիտանական թագուհու մակարդակի։ Այդ չգրված օրենքը սահմանվել է դեռ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի օրոք եւ շարունակվել մինչեւ Աննա Հակոբյան եւ ընդհատվել։ Հիշենք, որ ժամանակակիցներից մեկի հուշերում ֆիքսված է եղել, թե ինչպես է Լեւոն Տեր Պետրոսյանը դեմ եղել, որ տիկին Տեր-Պետրոսյանը շատ երեւա տեսախցիկների առաջ, էլ ուր մնաց դրես-կոդի նրբությունները։ Իր դիրքին համահունչ էին նաեւ Բելա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանը։ Շվեյցարիայում, եթե անլեղծ, տիկին Հակոբյանը մի փոքր պետք է ավելի իր կարգավիճակին հարիր լիներ, եթե հարկ կար, խորհրդակցեր լավագույն մասնագետների հետ, քանի որ օտար երկրներում ներկայացնում է ոչ միայն երկիր, այլ նաեւ հայ կնոջ հավաքական կերպար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )