Հին ասավածք կա, որ ասում է՝ տան գաղտնիքն իմացիր տան երեխայից

Հին ասավածք կա, որ ասում է՝ տան գաղտնիքն իմացիր տան երեխայից։ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությունը, թե ոստիկանությունը ծառայում է իշխանություններին, թերեւս այս շարքին է դասվում։ Իհարկե, մարզպետն հետո լղոզեց ամեն բան, փորձելով ասածի տակից դուրս գալ, բայց դե, ասածն ասած է, ու խոսքն ասացիր է, դրա սեփականատերը դու չես, այլ հասարակությունը։ Իրականում, որքան էլ որ տհաճ լինի գիտակցելը, Գարիկ Սարգսյանը, որպես «Նիկոլի օջախապետության երեխա» ասել է այն, ինչ մտածում կամ ինչի մասին արտահայտվում են «օջախապետությունում»։ Այո, ոստիկանությունը ենթարկվում է իշխանություններին, քանի որ այն վարչապետին կից մարմին է, գործադիրի մաս, ուժային կառույց, ու հիմա, քանի որ դրված է Փաշինյանի տրամադրության տակ, այն պետք է «պահապան շան» նման պահի ու պահպանի Փաշինյանի իշխանությունը, ինչպես ժամանակին արել է նախկինների օրոք, սկսած տարերային իննսունականներից։ Այնպես որ զարմանալու բան չկա։ Պարզապես, ապրի Գարիկ Սարգսյանը, որ մյուսների համեմատ ազնիվ է ու անկեղծ եւ ասում է ճշմարտությունը՝ «օջախի գաղտնիքը»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )