Փողոցաշինության թեման ամենաշոշափելի և թերևս վերջնական լուծում չստացած թեմաներից է

Փողոցաշինության թեման ամենաշոշափելի և թերևս վերջնական լուծում չստացած թեմաներից է։ Երկխոսության մեդիա կենտրոնում այսօր հերթական քննարկում էր՝ «Գյումրու փողոցաշինական աշխատանքները, որակն ու ժամկետները» թեմայով։ Քննարկմանը հրավիրյալ բանախոսներն էին ՝Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ -Կնյազ Մանասյանը Շիրակի Մարզպետարանի ճանապարհաշինության և տրանսպորտի վարչության պետ-Խաչատուր խնձրցյանը, Գյումրու քաղաքապետարանի Կոմունալ ծառայություն բյուջետային հիմնարկի տնօրեն-Վարդգես Սամսոնյանը ևայլք։ Մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները խոսեցին արված աշխատանքից, փողոցաշինական աշխատանքի ժամկետների շեղումներից։ Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվանից էր սկսվել (2018թ)լայնածավալ փողոցաշինական աշխատանքները՝ ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի, Կառավարության սուբվենցիոն ծրագրի և համայնքի բյուջեի միջոցներով։ Գյումրիում նախորդ տարվանից սկսված ՎԶԵԲ-ի վարկային միջոցներով իրականացվող փողոցաշինական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են: Փողոցների քանդման և հիմնային աշխատանքներին հիմա արդեն հաջորդում է ասֆալտապատումը: Պատվիրատուն, կրկին բարձրաձայնում է առկա թերությունների մասին և խոստանում պատրաստ փողոցները չընդունել մինչև թերությունները չշտկվեն: Իսկ առկա թերությունների մասին տեխնիկական եզրակացությունը դեռ չի ստացվել:

