Անհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը. Ջերոմ Փաուել

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը հայտարարել է, որ անհնար է պահպանել ԱՄՆ պետական ​​պարտքի ներկայիս մակարդակը։

«Այնպես չէ, որ մեր պետական ​​պարտքի մակարդակը անկայուն է, խնդիրն այն է, որ այն ճանապարհը, որով մենք գնում ենք, անկայուն է, և դրանում կասկած չկա։ Եվ ինձ թվում է, որ սա ամենաբարձր մակարդակի խնդիր է, այս մասին արդեն շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են խոսում։ Եվ ապագայում սա պետք է լինի մեր ուշադրության կենտրոնում՝ ինչպես մենք վերադառնանք կայուն զարգացման ճանապարհին: Քանի որ դուք չեք կարող երկար պահել դեֆիցիտի այս մակարդակը», – ասաց Փաուելը:

Նա ընդգծեց, որ իր համար դժվար է ժամկետներ տալ, թե երբ պետք է կարգավորի ստեղծված իրավիճակը. «Բայց երկարաժամկետ հեռանկարում վաղ թե ուշ մենք պետք է ինչ-որ բան անենք։ Եվ ավելի լավ է շուտ, քան ուշ»:

Share This