-Shadow-Here--Shadow-Here- Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ – ԱՄԲԻՈՆ NEWS

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ

Կառավարության այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում որոշվեց վերաբաշխում կտարել 2023-ի բյուջեի մասին օրենքում եւ 34,2 մլն դրամ հատկացնել 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար:

Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300.000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:

Share This