«Անկեղծ կլինեմ․ դա սեր էր առաջին հայացքից»․ Գոհար Ավետիսյանն՝ իր նոր սիրելիի մասին

Մոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն անկեղծ խոստովանություն է արել Instagram-ի միլիոնավոր հետեւորդներին։ Նա հայտնել է, որ իր «սրտում ամեն բան լավ է»․

«Նրանք, ովքեր վաղուց են բաժանորդագրված իմ ալիքին, նկատած կլինեն իմ ուրախ հրապարակումներն ու երջանիկ աչքերը։ Անկեղծ կլինեմ՝ ինձ հետ դա պատահեց նոյեմբերին, եւ դա սեր էր առաջին հայացքից։ Դուք ինձ համար երջանի՞կ եք»,-Story բաժնում պատմել է դիմահարդարը՝ եւս մեկ անգամ հաստատելով լուրերն այն մասին, որ իր կողքին նոր տղամարդ կա։

Գոհարը վերջին շրջանում հաճախ էր ակնարկում, որ երկրպագու ունի։ Օրերս նա լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ դա հենց «նա» է լուսանկարել․

«Ի դեպ, նա վատ չի լուսանկարում»,-գրել էր Գոհարը։

331506827_726546395666058_3272503316393421843_n.jpg (63 KB)

Հիշեցնենք, որ դիմահարդարը նախկինում երկու անգամ ամուսնացած է եղել։ Նրա առաջին ամուսինը ռուսաստանաբնակ գործարար Վահե Մարտիրոսյանն էր։ Նրանց ամուսնությունը, սակայն, կարճ տեւեց, որից հետո հայազգի դիմահարդարը կրկին ամուսնացավ։ Իր երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից, Գոհարը որդի ունի, որին անվանել են Գասպար։

goar1.jpg (1.32 MB)

Share This