Անթալիայում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. կան վիրավորներ
Անթալիայում ռուս զբոսաշրջիկների ավտոբուսը վթարի է ենթարկվել: Այս մասին հայտնում է РИА Новости–ին:
Դեպքը տեղի է ունեեցել Աքսու մարզում: Տուժել է 16 մարդ, որից 15-ը՝ ազգությամբ ռուս: Աղբյուրի փոխանցմամբ 4 անձի վիճակը ծանր է:
Թուրքիայում ռուսական հյուպատոսությունից այլ մանրամասներ չեն հայտնում:
