Անանուն զանգից հետո օդանավը հետ է վերադարձել՝ ընդհատելով թռիչքը

Խաբարովսկից Մոսկվա թռւչքն իրականացնող օդանավը հարկադրված է եղել ընդհատել թռիչքն ու հետ վերադառնալ՝ անանուն զանգից հետո։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։
Ըստ հրապարակման, անհայտ անձը հայտնել է, որ օդանավում ռումբ կա տեղադրված։ Այս լուրից հետո օդանավը հետ է վերադարձել Խաբարովսկի օդանավակայան։ Օդանավում եղել է երկու հարյուր մարդ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նշենք, որ վերջին տարիներին Ռուսաստանում հաճախակի են եղել նման կեղծ ահազանգերը, որոնք ընդհանուր առմամբ խուճապային տրամադրություններ տարածելու միտում են ունեցել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )