Անալենա Բերբոքն այցելել է հայ-ադրբեջանական սահման

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությամբ Եվրամիությունն ընդգծում է իր կոնկրետ համերաշխությունն ու աջակցությունը, ապահովում ավելի մեծ կայունություն և նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը»,- ասված է Գերմանիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։

«Մեզ համար պատիվ էր Երասխում և Պարույր Սևակում մեր պարեկության ընթացքում հյուրընկալել Գերմանիայի արտգործնախարարի պատվիրակությանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին»,- ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության X-ի միկրոբլոգում։

Անալենա Բերբոքը հայկական կողմի հետ բանակցություններից հետո մեկնել է Բաքու։

Share This