Այս կառավարության ձախողումն անդառնալի գործընթաց է․ ժամանակը եկել է,<<Իմ Քայլը>>ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է, որ այս կառավարության ձախողումն անդառնալի գործընթաց է և «Իմ Քայլը» ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի։ Գրառումը՝ ստորև․

«ՔՊ-ի ընտրությունը
Մենք հիմա փակուղու մեջ ենք և գնալով վիճակը ծանրանալու է։ Կարմիր գծերը հատվել են և այս կառավարության ձախողումն անդառնալի գործընթաց է։

Քաղաքականության մեջ լինում են ժամանակներ, երբ յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի ու քաղաքական օբյեկտից վերածվի սուբյեկտի։ Դա անձնական ընտրություն է։
«Իմ Քայլը» ֆրակցիայի յուրաքանչյուր պատգամավոր իր համար պետք է ընտրություն կատարի՝ ժամանակը եկել է։
Դուք պետք է ընտրեք, թե ձեր վրա եք վերցնում Խելահեղի քայլերի համար պատասխանատվությունն և այսուհետ այդ ծանր բեռով ապրելու, թե ձեզանից յուրաքանչյուրն իր քայլն է կատարում եւ դառնում եք քաղաքական սուբյեկտ ու թավշյա եղանակով Խելահեղին տուն եք ուղարկում ու ազգային համաձայնության նոր կառավարություն ձևավորում։
Մանդատները ձեր ձեռքում են ու դա ձեր յուրաքանչյուրի անձնական հարցն է արդեն»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )