-Shadow-Here--Shadow-Here- Այս ամենի հեղինակն առաջին հերթին պետք է դուրս գա․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Եռաբլուրում են – ԱՄԲԻՈՆ NEWS

Այս ամենի հեղինակն առաջին հերթին պետք է դուրս գա․ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Եռաբլուրում են

Նոյեմբերի 9-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել  Եռաբլուրում: Պատգամավորները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի համար զոհված հերոսների շիրիմներին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է,որ առաջին քայլը, որ պետք է արվի, այս պարտության դեմքի փոփոխությունն է:

«Մարդ որքան ոչ ադեկվատ պետք է լինի, որ այս ամենից հետո կառչի իշխանությունից: Եթե նույնիսկ իրեն պարտադրում են, որ մնա, ինքն էլի չպետք է մնա, նորմալ մարդը կդիմանա՞ էս ամեն ինչին: Այս ամենի հեղինակն առաջին հերթին պետք է դուրս գա, որից հետո սկսենք ծանրագույն աշխատանքը, որ ունենանք այն երկիրը, որին էս տղերքը տվեցին ամենաթանկը՝ իրենց երկրային կյանքը»,- ասել է նա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )