ԱՅՍՕՐ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ԶԵԼԵՆՍԿԻՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԴԱ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ այսօր՝ մարտի 15-ին, տեղի կունենան ռուս-ուկրաինական բանակցություններ։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսաուղերձում։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ շփումներ է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելի հետ։ Զելենսկին հավաստիացրել է, որ կա 100 տոկոսանոց փոխըմբռնում։ Նա նաեւ ասել է, որ կարեւոր է համարում շփումները Իսրայելի վարչապետ Նավթալի Բեննեթի հետ, իսկ ռուս-ուկրաինական բանակցություններում ուկրաինական պատվիրակության ձեռքբերումները համարել է «ոչ վատ»։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )