-Shadow-Here--Shadow-Here- Այո՛, սա համազգային ողբերգություն է․ Ավետիք Իշխանյան – ԱՄԲԻՈՆ NEWS

Այո՛, սա համազգային ողբերգություն է․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․

«Հայաստանի վարչապետ կոչեցյալի ելույթից Բեռլինի «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկմանը բացի ամոթի զգացումից չգիտես ինչ ասես։ Այդ ողորմելին լացակումած խոսում է Ադրբեջանի ագրեսիայի, գերիներին խոշտանգելու, ինչ-ինչ քարտեզների,հերթական անգամ շեշտում Արցախից հրաժարվելու մասին և խեղճուկրակ դեմքով ,ոչ միայն միջազգային հանրությունից, այլև ադրբեջանական հանրությունից նույնպես աղերսում խաղաղություն։

Սա մեկ տղա է կանչում, հանձին Մակրոնի, կամ լացուկոծ դնում իր պաշտելի միջազգային հանրության առջև։ Ա՛յ անողնաշար, ի տարբերություն քեզ և քո նմաններին, ադրբեջանում չկան այդպիսի քնձռոտ «խաղաղասերներ»։ Քո այդ խոսքը միայն քրքջոց կառաջացնի ադրբեջանական հանրության մեջ, այն հանրության, որի համար Ռամիլ Սաֆարովը ազգային հերոս է։

Պատկերացնում եմ թե ներկաներն ինչպիսի արհամարհանքով և զզվանքով են նայել և լսել այդ արարածին և նրա կերպարով կարծիք կազմել ողջ  հայ ժողովրդի մասին։ Եվ նրանք իրավունք ունեն․․․Չէ՞ որ համազգային խայտառակությունից հետո, արդեն երրորդ տարին է հանդուրժում ենք դավաճան-ճիվաղին։Այո՛, սա համազգային ողբերգություն է»։

Share This