Ամոթ ձեզ, «առաջին ալիքի» «մեդիա ղեկավարներ», դուք 2023-ի ազգային խայտառակության «հրաշալի» վերջաբան դրեցիք․ Ռուբեն Մխիթարյան

Ամոթ ձեզ, «առաջին ալիքի» «մեդիա ղեկավարներ»: Դուք 2023-ի ազգային խայտառակության «հրաշալի» վերջաբան դրեցիք։

Ֆեյսբուքյան էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով Հանրայինով Վեհափառի ուղերձը չցուցադրելուն․

«Եկեղեցին 1700 տարուց ավել մեր ինքնության պահպանման ԵԶԱԿԻ կառույցն է: Զանգերի ձայնը լռեցնելն անհնար է: Իսկ ձեր բաժին 30 արծաթները չեք վայելելու նույնպես, ինչպես չվայելեց դրանք առաջինը վերցնողը:

Ամոթ ձեզ, «առաջին ալիքի» «մեդիա ղեկավարներ»: Դուք 2023-ի ազգային խայտառակության «հրաշալի» վերջաբան դրեցիք, հետ չմնալով ձեր տերերից»,-գրել է Մխիթարյանը:

Share This