Ամոթի զգացումը սահմաններ չունի. Փաստաբանը պատրաստ է անվճար ստանձնել աղմկահարույց տեսանյութը տարածողի շահերը

Փաստաբան Աբգար Պողոսյանը դատապարտել է Հանրապետության հրապարակի աղմկահարույց տեսանյութը տարածած անձին ձերբակալելը եւ հայտարարել, որ պատրաստ է անվճար ստնաձնել նրա պաշտպանությունը:

«Ամոթի զգացումը սահմաններ չունի:
Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։
Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։
Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։
Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,- գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է:

Share This