ԱՄՆ Տեխաս նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորներինը՝ 65-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում մոտ 100 մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորներինը՝ 65-ի, հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, ավտովթարը տեղի է ունեցել Ֆորտ Ուորթ քաղաքի Interstate 35 West մայրուղու վրա:

Վիրավորներից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են:Ոստիկանության հաղորդմամբ՝ կատարվածի համար պատճառ է հանդիսացել սառցանձրևից հետո ճանապարհին առաջացած մերկասառույցը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )